Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է տարածել նույնականացման քարտերի մասին:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ եւ տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:

Վարչական մարմինների եւ կազմակերպությունների հետ հարաբերություններում անձը հաստատող փաստաթղթի տեսակի ընտրությունը քաղաքացու իրավազորությունն է: