Այսօր՝ մարտի 29-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ Քիրքուք քաղաքում պայթյուններ են որոտացել, որի հետեւանքով առնվազն 17 մարդ է զոհվել:
Երեք պայթյուններ են որոտացել բաղդադի մզկիթներում եւ եւս մեկը՝ երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում: Պայթուցիկ սարքերը գործարկվել են այն ժամանակ, երբ հավատացյալները ուրբաթօրյա աղոթքից հետո լքում էին մզկիթը, հաղորդում է Utro.ru-ն:
MIGNews-ի տվյալներով՝ ականապատված 4 մեքենաները պայթել են շիա մզկիթների մոտ:




























