Մահացած օլիգարխ Բորիս Բերեզովսկիի ժառանգները ստիպված են լինելու միլիարդանոց պարտքեր վճարել: Մոսկվայի դատական կատարածուների ծառայությունում ներկայումս Բերեզովսկիի դեմ հինգ վարույթ է հարուցված` 3 մլրդ 2575 մլն ռուբլու չափով:

Դատական կատարածուների ծառայությունում հստակեցրել են, որ նրա պարչտքերը կարող են անցնել ժառանգներին: Բերեզովսկիի դեմ հայցերը ներկայացրել են «Աէրոֆլոտն» ու Սամարայի երկրամասի կառավարությունը:

Նշվում է, որ ըստ օրենքի իրավահաջորդները պատասխանատու են պարտապանի բոլոր գործողությունների համար եւ նրանցից կարող է գումար գանձնվել: