Մարտի 29-ին, ժամը 16.18-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Հնաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 32 ԼՏ 907 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորակը:
Վթարի հետեւանքով վարորդ՝ 34-ամյա Կ. Սարգսյանը եւ ուղեւոր՝ 23-ամյա Ա. Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները ձորակից տուժածներին պատգարակով տեղափոխել են դեպի շտապօգնության մեքենան:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:


























