Մարտի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Արտաշես Առաքելյանի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: