Փետրվարի 25-ին, մարտի 4-ին եւ մարտի 14-ին Երեւան քաղաքի չորս բնակիչներից ոստիկանությունում հաղորդումներ էին ստացվել իրենց բնակարաններից գողություններ (գումար եւ ոսկյա զարդեր) կատարելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել են այլ հանցագործություն կատարելու համար մարտի 26-ին ձերբակալված Կ. Ասլանյանը եւ Ա. Բաղդասարյանը:

Նախաքննությունը շարունակվում է: