Մարտի 29-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ բերման են ենթարկվել 1980 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը 2012 թ. հունիսի 4-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ Լազարեւսկի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























