Մարտի 29-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Արմավիրի Երեւանյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» եւ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով առաջին ավտոմեքենայի վարորդը եւ երկրորդի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: