Մահացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ցավոք կյանքից հեռացավ մեր ժամանակների լավագույն տնտեսագետներից եւ ուսուցիչներից մեկը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Աստված հոգին լուսավորի»:
Նշենք, որ վերջերս կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության եւ մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
Նորայր Մանասերյանի ջանքերով 1973թ–ին ստեղծվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ագրարային բաժինը: Ղեկավարելով այն` գիտնականը զուգահեռաբար զբաղվել է նաեւ մանկավարժական գործունեությամբ:
Նա գիտական մի շարք աշխատությունների հեղինակ են, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկում:


























