ԱԻՆ-ի սուզորդները Տերեպեց գետի հատակում երկու աղջիկների մարմին են հայտնաբերել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ մարտի 29-ին ժ.  14:30-ի սահմաններում  11-ամյա ընկերուհիներ Բիրյուկովա Կարինան եւ Կինկաեւա Դարյան զբոսնելու էին գնացել եւ չէին վերադարձել։

Ժամը 18:00-ի սահմաններում նրանցից մեկի մայրը ոստիկանություն էր դիմել։ Դպրոցականների որոնումներին 300-ից ավելի մարդ էր մասնակցում՝ քաղաքային ՆԳՎ-ի աշխատակիցներ, փրկարարներ եւ կամավորներ։