Չիտայում կյանքին ինքնասպանությամբ վերջ դնել սպառնացող տղամարդն իրեն ձերբակալելու պահին վնասել է ոստիկանության աշխատակցին։
Դեպքը կատարվել է մարտի 30-ի առավոտյան՝ «Չիտա-2» կայարանում։ Կայարանի կրպակի մոտ է վազել մի տղամարդ, կոտրել ապակին եւ ցուցափեղկից վերցրել դանակը։ Հետո այն մոտեցրել է կոկորդին եւ հայտարարել, որ կվնասի իրեն եւ շրջապատին, հայտնում է «ԱիՖ-ը»։
Հաղորդվում է, որ տղամարդու ոչ կապակցված խոսքերից պարզ է դարձել, որ նա հոգեկան ոչ նորմալ վիճակում է։
Տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են աղմկարարին, սակայն նա հասցրել է վնասել իրավապահներից մեկի ձեռքը։ Ոստիկանին բուժօգնություն է ցուցաբերվել։ Խուլիգանը Բորզի քաղաքի 43-ամյա տղամարդ է, այժմ մասնագետները պարզում են նրա մեղսունակության աստիճանը։




























