Վրաստանի ԱԳ նախարարությունը «խորը մտահոգություն է» հայտնել Սեւծովյան տարածաշրջանում ռուսական զինվորական ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություններ ացկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման հետ կապված:

«Վրաստանը վրդովված է ռուսական ռազմական ստորաբաժանումների հանկարծակի եւ սադրիչ գործողություններւց: Զորավարժություններն անցկացվում են Վրաստանի ծովային եւ ցամաքային սահմանների մոտ: Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները տեղեկատվություն չեն տարածել ստորաբաժանումների կոնկրետ տեղակայման վայրի եւ զորավարժությունների տեւողոււթյան մասին»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Ըստ վրացական կողմի` Ռուսաստանի գործողությունները «հակասում են կայունության շահերին» Եվրոպայում, հաղորդում է  «Գրուզիա օնլայնը»:

Նշենք, որ զորվարժություններին, որոնք մեկնարկել են մարտի 28-ին Կրասնոդարի երկրամասում, մասնակցում է  7 հազար մարդ: