Կրասնոյարսկում երկու երեխաների մայրը փորձել է 300 հազար ռուբլով վաճառել  երկամյա դստերը։ Կնոջը ձերբակալել են գումարի փոխանցման պահին, պարզվել է, որ նա թմրամոլ է։ Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «մարդկանց առեւտուր» հոդվածի հատկանիշներով։

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ դստեր ծնվելուց հետո մայրը նրան մեկ տարով մանկատուն էր հանձնել։ Բացի այդ, նա նորածին երեխա ունի։  Այս պահին երեխաները մանկատանն են, որոշվում է մորը ծնողական իրավունքներից զրկելու հարցը։