Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ներում է շնորհել լրագրող Մամդուհ Համամրեհին, որին դատապարտել էին Facebook-ում պաղեստինցի առաջնորդի ծաղրանկարը տեղադրելու համար։ «ՌԻԱ Նովոստին» «Մաան»-ին վկայակոչելով հայտնում է, որ լրագրողը մարտի 30-ի գիշերը ազատվել է հսկողությունից։  Համամրեհը աշխատում է «Ալ Կուդս հեռուստաալիքում», որը պատկանում է ՀԱՄԱՍ-ի իսլամական շարժման քաղաքական հակառակորդներին։

Մահմուդ Համամրեխը ձերբակալվել էր 2012թ. հոկտեմբերին՝ Facebook-ի էջում ծաղրանկար տեղադրելուց մի քանի օր անց:  Այնտեղ պատկերված էին Աբասը եւ սիրիական հեռուստասերիալի հերոս Maamoun Beik-ը, որը  ֆրանսիական իշխանությունների հետ գաղտնի համագործակցող կոլաբորացիոնիստ է: նկարն ուղեկցվում էր «նրանք նման են միմյանց ամեն ինչով մակագրությամբ», հայտնում է bigimir.net-ը:

Տարվա սկզբից սա երկրորդ դեպքն է, երբ Պաղեստինի դատարանները Facebook-յան հրապարակումների համար մարդկանց ազատազրկման են դատապարտում, գրում է lenta.ru-ն, որ: 2013թ. փետրվարին Պաղեստինի դատարանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել 26-ամյա ուսանող Անաս Ավադին, որին մեղադրել էին նախագահին անարգելու մեջ: Ավադը սոցցանցում տեղադրել էր Մահմուդ Աբբասի ֆոտոշոփի ենթարկված լուսանկարը՝ ֆուտբոլի գնդակով: Բլոգերը Պաղեստինի առաջնորդին «հագցրել էր» «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի համազգեստ եւ լուսանկարի տակ մակագրել. «Ռեալ Մադրիդի նոր հարձակվողը»: