Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետի նոր տեղակալ ունի:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում է կայացել Արամ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել էր Շիրակի մարզպետ:




























