Մոսկվայի Կարմիր հրապարակում, որտեղ ցերեկվա ժամը երկուսին սկսվել էին «ժողովրդական զբոսանքները»,  12 մարդ է  ձերբակալվել, միկրոբլոգներում գրում են ականատեսները։

Նրանցից յոթին ձերբակալել են միանձնյա պիկետներ անցկացնելու փորձի համար, եւս երեքին ձերբակալել են Ժուկովի հուշարձանի մոտ, հայտնում է utro.ru-ն։

Lenta.ru-ն, վկայակոչելով Ուդալցովի թվիթերյան գրառումը, հայտնում է, որ 14 մարդ է ձերբակալվել։

«Բողոքի զբոսանքները» 2012թ. մայիսի 6-ի անկարգությունների ժամանակ ձերբակալվածների աջակցության ակցիաներ են։ Մասնակիցները մտադրվել էին հավաքվել Կարմիր հրապարակում՝ կարմիր, սպիտակ եւ այլ ժապավեններով։ Զբոսանքների ընթացքում մասնակիցներին առաջարկվել էր միանձնյա պիկետներ անցկացնել։