Կիրովում պառկած ցույց է անցկացվել. այդկերպ ձեռնարկատերերը բողոքել են կրպակները փակելու իշխանությունների ընդունած որոշման դեմ: Կիրովի Թատերական  հրապարակում` Լենինի արձանի մոտ , 30 մարդ յոթ րոպե շարունակ ձեռք ձեռքի բռնած պառկել են ձյան վրա:

Ինչպես հայտարարել են ոստիկանությունում` ցույցը համաձայնեցված է եղել Կիրովի վարչության հետ: Ցույցին մասնակեցել են ավելի քան 170 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Տեղի իշխանությոնները ձեռնարկատերերին երեք ամիս են տվել, որ վերջիններս փակեն իրենց կրպակները: Արգելքը մասնավորապես վերաբերվում է «Ռոսպեչատի»-ի կրպակներին: Կիրովում այդ ցանցի ներկայացուցիչ Նատալյա Ստոլբովայի խոսքով` եթե փակվեն իրենց կրպակներն, ավելի քան 500 մարդ կմնա առանց աշխատանքի: