Հայկական կողմը դեռ չի հաստատել եւ չի հերքել Երեւան-Ստամբուլ չվերթների փակման տեղեկատվությունը :

Նշենք, որ Թուրքիայում NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այդ երկրի քաղաքավիացիայի գլխավոր վարչությունը ապրիլի 1-ից դադարեցնում է Երեւան-Ստամբուլ ուղիղ չվերթների սպասարկումը: Տեղեկատվությունը Հայաստանի Քաղաքավիացիայի գլխավոր վարչությունում չեն մեկնաբանել` պատճառաբանելով հանգստյան օրերը:

Միեւնույն ժամանակ, ապրիլի 15-ի համար Ստամբուլի տոմս գնելու` մեր թղթակցի փորձերը տուրիստական գործակալությունների մոտ առարկություններ չհարուցեց, ինչը հույս է տալիս, որ չվերթը ի վերջո չի փակվի: Միակ խնդրանքը, որ արեցին տուրիստական ընկերություններից մեկում, առաջարկեցին ամրագրել տոմսը մինչեւ ապրիլի 8-ը` տոմսերի սահմանափակ քանակության պատճառով: