Հանգուցյալ երգչուհի Լյուդմիլա Զիկինայի` Մոսկվայի կենտրոնում գտնվող տանից մոտ 500  հազար ռուբլի արժողությամբ զարդեր են գողացել:

Ոստիկանությունում ահազանգ է ստացվել` Կոտելնիկյան ափամերձ №1/15 տանից կատարված կողոպուտի մասին: Նախնական տվյալներով` գողերը տանից գողացել են 480 հազար ռուբլի արժողությամբ արժեքավոր իրեր: Հանցագործության փաստով գողության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

Ռուսաստանի ամենաազգային երգչուհին վախճանվել է 2009 թվականի հուլիսի 1-ին: Հայտնի է, որ Լյուդմիլա Զիկինան, կյանքի վերջին տասը տարիների ընթացքում չի հայտնվել Կոտելնիկյան ափամերձ տանը, այլ ապրել է ամառանոցում, հաղորդում է «Դնի.ռու»-ն:

Լյուդմիլա Գեորգիեւնան հոբելյանական զարդերի մեծ հավաքածու է ունեցել: Հայտնի է, որ նրա կենդանության օրոք ստեղծվել են թանկարժեք իրերից շատերի կրկնօրինակները: Միչնչ այժմ ոստիկանությունը փորձում է պարզել` որտեղ են կրկնօրինակներն ու բնօրինակները:

Երգչու մահից հետո, նրա թողած ժառանգության համար իրական պայքար է սկսվել: Ավելի ուշ զարդերը հայտնաբերվել եւ առգրավվել են երգչուհու օգնական Տատյանա Սվինկովայի` քաղաքից դուրս գտնվող տանը: