Կարմիր հրապարակը Մոսկվայի կենտրոնում մարտի 30-ին փակ է եղել, ինչպես ընդդիմադիրները պնդում են իրենց բլոգերում, բողոքի ակցիային խանգարելու համար: Պահպանության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Դեւյատովը հայտնել է, թե Կարմիր հրապարակը փակվել է սահադաշտը ապամոնտաժելու եւ հեռուստածրագրի նկարահանման համար, այլ ոչ բողոքի ակցիայի կապակցությամբ:

«Անցումը Կարմիր հրապարակ փակ է սահադաշտի ապամոնտաժման կապակցությամբ, որից հետո նախատեսված է աղբի եւ ձյան մաքրումը հրապարակից»,- ասել է նա:

Դեւյատովը հավելել է, որ դրանից հետո Կարմիր հրապարակում նկարահանվելու են Քաղաքակրթություն» հեռուստաընկերության հաղորդումը, որը լինելու է գիտական ֆիլմ:

Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները մտադիր էին բողոքի ակցիա անեին, եւ այսօր Կարմիր հրապարակի մոտ 13 մարդ էր հավաքվել, որոնց բոլորին էլ բերման են ենթարկել: