Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության Երեւանի վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական եւ կազմակերպչական մի շարք հարցեր:

Երեւանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստեցին, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ եւ համոզված պայքարելու ՕԵԿ հաղթանակի համար:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության արժանացավ Երեւանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը եւ հաստատվեց «Մենք կարող ենք ավելին»  կարգախոսը :