Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Մելքոնյանը Ֆաթիհ Սուրուրին փոխանցել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհակալական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման ընթացքի կապակցությամբ եւ քննարկել համագործակցության արդի փուլի հետ կապված հարցեր:




























