Ռուսաստանցի սկանդալային գործարար Սերգեյ Պոլոնսկիին, ով արդեն երեք ամիս գտնվում է կամբոջական բանտում, փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկուն է փոխանցել իր կտակը:

Փաստաբանի խոսքով` Պոլոնսկին պնդում է, որ ձերբակալումից հետո  նրան կյանքից զրկելու երկու փորձ է արվել: Կտակի մի մասը նրա խնդրանքով կհրապարկվի, ինչպես նաեւ «բացառիկ տեսանյութերն ու լուսանկարները»:

Հիշեցնենք,  որ Սերգեյ Պոլոնսկին եւ նրա երկու ընկերները Կամբոջայում ձերբակալվել էին Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ:  Ըստ ոստիկանության` ռուսաստանցիները, ալկոհոլի ազդեցության տակ, դանակներով սպառնացել են նավի անձնակազմին, նավաստիներին փակել են  բանտում, հետո ստիպել ծով նետվել: