Ոստիկանը ստիպված է եղել զենք կիրառել ավտոմեքենա առեւանգողներին բռնելու համար, հայտնել են Մոսկվայի ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայությունից:
«Անցնող գիշեր Վարշավյան մայրուղու 126 շենքի մոտ ոստիկանության աշխատակիցը նկատել է երկու տղամարդկանց, որոնք փորձում էին առեւանգել Nissan ավտոմեքենան: Ձերբակալվելիս առեւանգողները դիմադրություն են ցույց տվել», - հայտնել է մամուլի ծառայության աշխատակիցը:
Նա նշել է, որ ոստիկանը ստիպված է եղել տրավմատիկ ատրճանակ կիրառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ձերբակալվել են երկու հայաստանցի, որոնք կոտրել էին մեքենայի ապակին եւ փորձել փախչել դրանով: Ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանության բաժին: Նեկայումս ստուգում է կատարվում, որի արդյունքներով պարզ կդառնան հետագա գործողությունները», - հավելել են մամուլի ծառայությունում:




























