Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մարտի 30-ին մահացել է ռազմական ոստիկանության նախկին աշխատակից  Սուրեն Ռուբինյանը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա նախկին զինծառայող է, այժմ իրենց հետ կապ չունի:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե վերջինս մահացել է խոզի գրիպից, մամուլի քարտուղարը նշեց. «Իմ տեղեկություններով` մահվան պատճառը խոզի գրիպը չէ, ասում են` թոքերի խնդիր է ունեցել»: