Մարտի 31-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Գոգավան գյուղի մոտակայքից կորել է 4-5 տարեկան տղա երեխա. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կապ է հաստատվել Միխայլովկայի գյուղապետի հետ, ով հաղորդել է, որ ժամը 16.10-ի սահմաններում գյուղի մոտակայքում 5-ամյա Ստյոպա Փնջոյանին հայտնաբերել են գյուղի մոտակա դաշտում եւ փոխանցել ծնողներին: