Հայաստանի միջազգային պահուստները 2013 թ. փետրվարին կազմել են մոտ 1.771 մլն դոլար; Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): 2012 թ. հունվարի համեմատ միջազգային պահուստները համալրվել են մոտ 3 մլն դոլարով, սակայն 2012 թ. դեկտեմբերի մակարդակին դեռեւս զիջում են 29 մլն դոլարով:
Նշենք, որ փետրվարին ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում արտարժույթի խոշոր ինտերվենցիաներ չի իրականացրել, դրանք հիմնականում կատարվել են մարտին:
Փետրվարին ԿԲ պահուստներում զգալի աճ է տեղի ունեցել կանխիկ դրամական միջոցների մասով՝ նախորդ ամսվա 593 մլն դոլարի համեմատ դրանց մնացորդը փետրվարին աճել է մինչեւ 615 մլն դոլար: Արժեթղթերի ծավալը, ընդհակառակը, նվազել է՝ մինչեւ 1.1135 մլրդ դոլար, հունվարի 1.143 մլրդ դոլարի համեմատ (նվազումը՝ 8 մլն դոլար):




























