Ադրբեջանական բանակում գրանցվել է հերթական արտակարգ դեպքը, զինվորը վիրավորել է ծառայակցին հրազենից:

Ինչպես հաղորդում է APA-ն, դեպքը տեղի է ունեցել N զորամասում: Զինվոր Սամիր Ալիեւը զենքի մաքրման ժամանակ կրակել է Թողրուլ Աբդուլազադեի վրա: Տուժածին տեղափոխել են ռազմական հոսպիտալ: Փաստը հաստատել են նաեւ պաշտպանության նախարարությունից:

Նշենք, որ ըստ ադրբեջանական աղբյուրների, անցած տարի զինված ուժերը կորցրել են 97 զինծառայողների, որոնցից 77-ին` տարբեր ատակարգ պատահարների արդյունքում Բանակում բազմաթիվ միջադեպերի կապակցությամբ Բաքվում վերջերս բողոքի լայնածավալ ակցիաներ են եղել: