Համաժողովրդական շարժումը չի սահմաանփակվի Ազատության հրապարակով: Այդ մասին ապրիլի 1-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Խոսելով իր կողմնակիցների մասին, որոնք զերծ են մնում փողոցային ակցիաներին մանսակցելուվ, ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է. «Մենք գնահատում ենք նաեւ նրանց աջակցությունը, ովքեր չեն ցանկանում գալ հրապարակ, սակայն աջակցում են մեզ»:
Հովհաննիսյանը խոսել է նաեւ Սերժ Սարգսյանի մասին եւ նկատել, թե չի պատարստվում նրան վերջնագրեր ներկայացնել. «Սարգսյանը շանս ունի գեթ մեկ անգամ ապստամբելու իրեն շրջապատող ստի եւ կեղծիքի մարդկանց դեմ: Եւ դա վերջնագիր չէ, այլ արժանապատիվ արարքի կոչ: Բոլորը պետք է հասկանան, որ եկել է Հայաստանի քաղաքացու ժամանակը: Եւ ինչ էլ մենք անենք, անելու ենք ժողովրդի հետ միասին: Փրկիչների եւ միայնակ մարդկանց ժամանակն անցել է»:




























