Ադրբեջանը դադարեցրել է բոլոր բանակցությունները Ռուսաստանի հետ՝ նոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա գնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով AzeriDefence.com-ը, զինվորական աղբյուրների փոխանցմամբ՝ դա արվել է այն բանից հետո, երբ ռուսական կողմը հրաժարվել է նոր գնով Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը վարձակալելու առաջարկությունից:

«Դրանով Ադրբեջանը հրաժարվել է նոր փրկարարական ուղղաթիռների, T-90S տանկերի BMP T զրահամեքենաների, զենիթահրթիռային համալիրների գնումից»,-հաղորդել է աղբյուրը՝ հավելելով, որ վերջին 5 տարում Ադրբեջանը Ռուսաստանում 1,7 մլրդ դոլարի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է պատվիրել: