Այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 VS 120 համարանիշի ավտո¬մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ` 35-ամյա Միքայել Կարախանյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ ուղեւոր` 26-ամյա Արթուր Գրիգորյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել շտապօգնության եւ ոստիկանության հերթապահները:
Ըստ բժիշկների՝ Մ.Կարախանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա.Գրիգորյանինը` բավարար:


























