Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, Երեւանի ավագանու ընտրությունների ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ:

Պարոն Շարմազանով, Երեւան ավագանու ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շանսերը:

1990 թվականի այս օրը՝ ապրիլի 2-ին, Աշոտ Նավասարդյանը հռչակեց նորանկախ Հայաստանի առաջին կուսակցության՝ Հանրապետականի ծնունդը:

Հանրապետական կուսակցության հռչակելու նպատակն ու խորհուրդը անկախության ջահը վառ պահելն էր: Այս կերպ ՀՀԿ հիմնադիրները նաեւ հաստատեցին, որ ամեն ինչ անելու են՝ Հայաստանի անկախ պետականությունը հաստատուն պահելու եւ հզորացնելու համար:

Անցած տարիները ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցության ավագ սերունդը  ազնվորեն ու հետեւողականորեն ծառայել է Հայաստանին: Արցախյան ազատամարտի տարիներին հարյուրավոր հանրապետականներ մարտնչել են ճակատային գծում, պաշտպանել են մեր երկրի սահմանները, իսկ խաղաղության պայմաններում ակտիվորեն մասնակցել են Հայոց պետության շինարարությանը, ծառայել են հայրենիքի հզորացմանը:

Երեւանի ավագանու ընտրություններին Հանրապետականը մասնակցելու է Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Մեր թեկնածուն  ընտրությունների է գնում պարզ ճակատով  եւ իրականացրած աշխատանքով:  Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները մեզ համար մրցույթ չեն, այլ՝ աշխատանքի նոր փուլ սկսելու հնարավորություն: Իսկ թե որ քաղաքական ուժը կստանա այդ հնարավորությունը, կորոշեն երեւանցիները իրենց քվեարկությամբ: Անցած տարիները մեզ հույս են տալիս, որ Հանրապետականի շանսերն առավել են, քանի որ Տարոն Մարգարյանը ապացուցել է, որ ի զորու է լավագույնս ծառայել Երեւանին եւ երեւանցիներին: Իհարկե, այսօր էլ մայրաքաղաքում կան չլուծված բազում խնդիրներ, բայց կարծում եմ, մեր ընդդիմախոսները  գիտակցում են, որ Երեւանը վերջին տարիներին փոխվում է դեպի լավը:   

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ի տարբերություն նախագահականի, «Սկսենք Երեւանից» կարգախոսով մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին եւ առաջին տեղը գրավելու ակնհայտ հավակնություններ է դրսեւորում: Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի շանսերն այդ ընտրություններում:

ԲՀԿ-ի «Սկսենք Երեւանից» կարգախոսը եւ «գնում ենք հաղթելու» կոչերը ոչ միայն տարօրինակ են, այլ նաեւ տարակուսելի: Ցանկացած քաղաքակիրթ երկրում եթե մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունը ոչ միայն չի մասնակցում նախագահական ընտրություններին, այլ ընդհատակ է անցնում եւ չի ուղղորդում իր ընտրածանգվածին, նշանակում է, որ տվյալ ուժը ապագայում լուրջ խնդիրներ կարող է ունենալ: ԲՀԿ-ն երեք ամիս քաղաքական «խաղից դուրս» վիճակում էր: Սա փաստ է: Իսկ հիմա հանկարծ արթնանում են ու ոչ միայն ցանկանում են խաղի մեջ մտնել, այլ նաեւ հայտարարում են, թե «պետք է հաղթենք»: Աբսուրդ է, երբ կուսակցությունն իր ընտրազանգվածին, համակիրներին հուսախաբ է անում պետության ամենակարեւոր քաղաքական միջոցառման՝ նախագահական ընտրությունների ժամանակ, բայց հավակնում է հաջողության հասնել մայրաքաղաքային ընտրությունների ժամանակ: Սա ընդամենը քաղաքական անհեթեթություն է:

Ի՞նչն են ուզում Երեւանից սկսել, երբ նախորդ չորս տարիներին ու հիմա խմբակցություն ունեն  Երեւանի ավագանիում: ԲՀԿ ավագանու  խմբակցությունը հիմնականում  կողմ է քվեարկել ավագանու ընդունած որոշումներին, քվեարկությամբ ընդունել է եւ ավագանու ներկայացրած բյուջեի ծրագիրը, եւ այդ ծրագրի կատարողական հաշվետվությունը: Ինչո՞ւ Աբովյանում, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզերում, մի քանի նախարարություններում, որոնց ղեկավարները ԲՀԿ-ականներ էին, ոչինչ չսկսեցին ու չփոխեցին: Այս հայտարարությունները դասական դեմագոգիա են: Եվ ի վերջո պետք է նշեմ, որ ի տարբերություն որոշ  ուժերի մեր նպատակը Երեւանի ու երեւանցիների վրա իշխելը չէ, այլ՝ հանուն Երեւանի աշխատելն ու երեւանցիներին ծառայելը:     

Նախագահական ընտրություններին չմասնակցեցին նաեւ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Դուք ասենք ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի բոյկոտի միջեւ էական տարբերություն տեսնո՞ւմ եք:

ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի քաղաքական կեցվածքները նախագահական ընտրությունների ժամանակ միանգամայն տարբեր էին: Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ն թեեւ նախագահի թեկնածու չառաջադրեց, բայց նաեւ ընդհատակ չանցավ ու միանգամայն հստակ ուղղորդեց իր ընտրազանգվածին:

Մենք ողջունում ենք արդար մրցակցությունը եւ այդ մրցակցության ընթացքում չենք առաջնորդվելու ընդդեմ գաղափարախոսությամբ, այլ առաջնորդվելու ենք հանուն ավելի լավ Երեւան ունենալու գաղափարով:

Հուսով եմ, որ մայիսի 5-ին երեւանցիները կշռադատված ընտրություն են կատարելու եւ իրենց քվեն տալու են այն ուժին, որն արդեն ապացուցել է, որ առավել լավ կարող է կազմակերպել ու ղեկավարել մայրաքաղաքային  տնտեսության աշխատանքը: