Մարտին Ադրբեջանը մոտ 1300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը հայաստանի եւ ԼՂՀ սահմաններին:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի Զինված ուժերն այդ ընթացքում մոտ 200 անգամ կիրառել են դիպուկահար զենք, մոտ 70 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում 50 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Բացի այդ, արձանագրվել է ձեռքի հակատանկային նռնակատետի կիրառման մեկ դեպք:

Մարտին հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

Փետրվարին Ադրբեջանը մոտ 1300 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով զոհվել էր 2 եւ վիրավորվել 3 հայ զինծառայող: Վիրավորվել է նաեւ մեկ քաղաքացիական անձ: