Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում դրվելու են բացառապաես մայրաքաղաքային նշանակության խնդիրներ: Այդ մասին ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Ոչ մի համահանրապետական խնդիր առաջիկա ընտրություններում չի դրվելու: Գլխավոր խնդիրն է` տարածքային մարմնի ձեւավորում, որն ընդունակ կլինի լուծել ամենօրյա խնդիրները, բարելավել երեւանցիների կենսամակարդակը: Երեւանցիները հենց դրա կարիքն ունեն»,- ասել է պատգամավորը:
Խոսրով Հարությունյանի կարծիքով, նույնիսկ եթե ընտրություններին մանսակցում են կուսակցությունները, դրա մեջ պետք չէ քաղաքական դրդապատճառներ որոնել: «Պետք է փորձել նոր շնչառություն հաղորդել ապագա քաղաքապետին: Այդ դեպքում նա պատասխանատու կլինի ոչ միայն կուսակցությունների, այլեւ հասարակության առջեւ»,- ամփոփել է նա:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























