Տարվա սկզբից Ադրբեջանն ավելի քան 3460 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստանի եւ ԼՂՀ-ի հետ սահմանին:

Հայաստանի ՊՆ տվյալներով՝ Ադրբեջանի Զինված ուժերը մոտ 590 անգամ օգտարագործել են դիպուկահար զենք, մոտ 205 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում մոտ 110 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 3 հայ զինծառայող: բացի այդ, վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: Բոլոր դեպքերը գրանցվել են փետրվարին:

2012 թվականին Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 16 300 անգամ:

Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը անընդհատ նոր «ռեկորդներ» է սահմանում այդ ոլորտում. եթե 2006-ին ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է մոտ 600 անգամ, ապա 2007-ին՝ արդեն 1400 անգամ, 2008-ին՝ 3500 անգամ, 2009-ին՝ 4600 անգամ, 2010-ին՝ 7200 անգամ, 2011-ին՝ 12 600 անգամ: