«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին՝ մեռելոցի օրը, Նուբարաշենի գերեզմանատանը արտառոց դեպք է տեղի ունեցել:
Այգեստանի բնակիչ 59-ամյա Սուսաննա Այդինյանն իր աղջիկ թոռնիկի հետ գնացել է Նուբարաշենի գերեզմանատուն եւ այնտեղ հանդիպել իր նախկին փեսային: Զոքանչի եւ փեսայի միջեւ սկսվել է վեճ, եւ փեսան` Արմավիրի բնակիչ Մանուկ Մկրտչյանը, ծեծի է ենթարկել զոքանչին եւ առեւանգել իր դստերը:
Մեր տեղեկություններով` ընտանիքների միջեւ արդեն երկար ժամանակ է, ինչ hակամարտություն է, եւ այդպես էլ հնարավոր չի լինում կարգավորել հարցը, թե ծնողներից որի մոտ պետք է մնան երեխաները:




























