Իշխանական քարոզչամեքենան երեկհերթական շոուն էր կազմակերպել։ Այդ մասին գրում է Հայկական ժամանակ» թերթը։

«Մի քանի լրատվամիջոցներով կայծակնային արագությամբ լուրեր տարածեցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի քանի երիտասարդներ են ձերբակալվել։ Այնուհետեւ լուրը լրացվեց՝ ոստիկանություն են այցելել ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ՝ տեղում պարզաբանումներ ստանալու համար։ Իրականում, ինչպես պարզվեց ավելի ուշ, որեւէ մեկը չէր ձերբակալվել, պարզապես ոմն քաղաքացու դիմումի հիման վրա մի ԲՀԿ-ական էր հրավիրվել ոստիկանություն։ Այդ ընթացքում, սակայն, կայքերում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում, ակտիվորեն քննարկվում էր, թե ահա տեսեք, ավագանու ընտրություններից առաջ եւս ԲՀԿ-ի հանդեպ փորձում են ճնշումներ բանեցնել։ Նկատենք, որ այս նույն սցենարը համապետական մի քանի ընտրություններից առաջ արդեն կիրառվել է եւ այլեւս հետաքրքիր չէ»,- գրում է «Հայկական ժամանակը»։