Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին(Ֆրանսիա), Յան Քելլիին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ԱՊԱ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկայիս վիճակի եւ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ:
Հիշեցնենք, Բաքվից համանախագահները կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղ: Ապրիլի 4-ին եւ 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դիտարկում կանցկացնի ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ- Թարթառ եւ Աղդամ-Բարդա ուղղություններում:
Նախատեսվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շփման գիծը կհատեն ականապատ հատվածից:




























