Երեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի հանրահավաքին ոտքով կգան անգամ ամենահեռավոր՝ Սյունիքի մարզից: Այդ մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: 

«Հայաստանի ժողովուրդն ապրիլի 9-ին կսատարի իր ընտրած իշխանությանը, այլ ոչ թե այն իշխանությանը, որին փորձում են իր վզին փաթաթել ժողովրդի հակառակորդները եւ նրանց ջատագովները: Այդ պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ոտքով մասնակցելու կգան Սյունիքի մարզից՝ 300 կմ հեռավորությունից՝ աջակցելու ժողովրդի ընտրած թեկնածուին», – ասել է Փոստանջյանը: Նա մայրաքաղաքից 10-15 կմ հեռու գտնվող Աբովյան եւ Նոր Հաճըն քաղաքների բնակիչներին կոչ է արել հետեւել սյունեցիների օրինակին: