Այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 2-ին ժամը 22.30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի է ունեցել ավտովթար:
ԱԻՆ լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 68 ՍՏ 325 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 31-ամյա Թորոս Պետրոսյան) բախվել է գյուղամիջյան ճանապարհին կայանված «ՎԱԶ 21213» մակնիշի 08 ՕՏ 212 համարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ 47-ամյա Ասքանազ Մաթեւոսյան) այնուհետեւ՝ կայանված «ԿԱՄԱԶ 55111» մակնիշի 18 ՕՕ 377 համարանիշի բեռնատարին (պատկանում է Սիրանուշ Սահակյանին):
Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր 21-ամյա Կարեն Ոսկանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























