Այսօր՝ ապրիլի 3-ին, Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուները հանդիպել են ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օդաչուները Հանրային խորհրդի նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետեւանքները օդաչուների հետագա գործունեության վրա:

Վազգեն Մանուկյանն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների եւ ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել լայն քննարկում՝  շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am