Ագարակի պղնձամոլիբդենային բաց հանքավայրը կընդլայնվի՝ մինչեւ տարեկան 3.5 մլն տոննա հանքաքարի արդյունահանում: ՀՀ բնապահպանոության նախարարությունը հրապարակել է «Ակունք ֆիրմա» ՍՊԸ-ի մշակած բաց հանքի ընդլայնման աշխատանքային ծրագիրը:

Հատկանշական է, որ բաց հանքի ընդլայնման ծրագիր կար նաեւ 2009 թ.՝ մինչեւ 3 մլն տոննա/տարի արտադրողականություն, սակայն 2012 թ. վերջերին որոշվել է արտադրողականությունը բարձրացնել մինչեւ 3.5 մլն տոննա/տարի:

Ագարակի հանքավայրի շահագործումը սկսել է 100 տարի առաջ: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը գտնվում է Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում, Իրանի հետ պետական սահմանից ոչ հեռու: Մոտակա բնակելի վայրը Ագարակ քաղաքն է, որից բաց հանքը գտնվում է 7 կմ հեռավորության վրա: