Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայաը ադրբեջանցի գործչին խորհուրդ է տվել անձամբ ստուգել, թե որքան բնակչություն ունի ԼՂՀ-ն:

NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բայրամ Սաֆարովի հայտարարությունները, թե Ղարաբաղի բնակչությունը քիչ է, Դավիթ Բաբայանը նշել է, որ կարող է տվյալ ադրբեջանցի գործչին առաջարկել ծանոթանալ իրավիճակին՝ այցելելով ղարաբաղյան կազմակերպությունների կայքեր, այդ թվում ԼՂՀ հանրային հեռուստաընկերության կայք: «Նա կարող է ծանոթանալ ռեպորտաժներին, դիտել Արցախի հասարակության կյանքի, գյուղերի մասին պատմող կադրերը: Այդպես նա կարող է իրական պատկերացում կազմի այն մասին, ինչի մասին խոսում է»,-նշել է Դավիթ Բաբայանը:

Շուշիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Բայրամ Սաֆարովի խոսքով՝ «ոչ Քելբաջարում, ոչ Շուշիում, ոչ Ղարաբաղի այլ շրջաններում, կարելի է ասել, ոչ ոք չի բնակվում»: