Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի նախընտրական քարոզարշավի բացումը տեղի կունենա ապրիլի 7-ին «Արմենա-Մարիոթ» հյուրանոցում 11.30-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Խաչիկ Հարությունյանը:
Նա նաեւ փոխանցեց, որ այդ ժամանակ ընտրողներին կներկայացվի նախընտրական ծրագիրը: Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ հրավիրյալներ եւս կան, սակայն անուններ չառանձնացրեց:



























