Բորիս Բերեզովսկիի` Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակը փոխանցել է անձամբ Ռոման Աբրամովիչը: Այդ մասին, Gazet.ru-ի փոխանցմամբ, հայտնել են «Դոժդ» հեռուստաալիքի աղբյուրները: Նույն աղբյուրները պնդում են, որ ներողություններով նամակները մի քանիսն են եղել:

Նշենք, որ ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղարը հաստատել էր, թե Բերեզովսկին իսկապես մահից մի քանի ամիս առաջ նամակ էր գրել Պուտինին: Սակայն Կրեմլում նաեւ հայտնել են, որ մտադիր չեն հրապարակել այն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բերեզովսկիի մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 23-ին: Ոստիկանության սպան, ով թիկնապահի կողմից դին հայտնաբերելուց անմիջապես հետո եկել էր նրա տուն, Բերեզովսկիի վզին պինդ կապված կտոր էր գտել: