Չինացի օգտատերերն ու լրագրողները տվայտանքների մեջ են հայտնված լուսանկարի պատճառով, որտեղ պատկերված են երկու մերկ վազորդներ: Գիշերն արված երեք լուսանկարներում պատկերված են ռետինե տիկնիկը ձեռքին մի տղամարդ եւ նրան հետեւող աղջիկը:

South China Morning Post-ի փոխանցմամբ, այժմ բոլորը գլուխ են ջարդում, թե ով է պատկերված լուսանկարում: Միակ փաստն այն է, որ լուսանկարն արվել է մայրաքաղաք Պեկինի արվարձանում:

Բլոգերները տարբեր զվարճալի կարծիքներ են գրել, նրանցից մեկի կարծիքով` աղջիկը տղային բռնացրել է ռետինե տիկնիկի հետ եւ հետապնդում է նրան:

Չինաստանում վաղուց զարմանք չի հարուցում մերկ մարդկանց տեսքը փողոցում: Այս տարվա փետրվարին Պեկինում երեք կիլիոմետրանով մարաթոն էր անցկացվել, որին 300 մերկ վազորդներ էին մասնակցել, գրում է NEWSru.com-ը: