Ավստրիայի Ինսբուրք քաղաքի բարի սեփականատերն արգելել է հաճախորդներին համբուրվել: Համապատասխան ցուցանակը հայտնվել է շենքի մուտքի մոտ, հայտնում է  Agence France-Presse-ը:

Բարի սեփականատիրոջ կարծիքով` խմելու եկած հաճախորդներին, ինչպես նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկներին դուր չի գալիս ավստրիացի սիրահարների ռոմանտիկ տեսարանները: Կարելի՞ է արդյոք համբուրվել օտարերկրացու հետ` չի ճշտվել: Գործարարը նշել է, որ նրանք, ովքեր համաձայն չեն բարի քաղաքականության հետ, կամ խախտում են հաստատված օրենքները, պետք է լքեն շենքը:

Քնքշանքի համար բարից դուրս հրավիրված հաճախորդները բողոքել են հաստատության սեփականատիրոջ դեմ: Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ համբույրն արգելող օրենքն օրինական է եւ հաճախորդները կամ սեփականատերը կարող են խնդրել ցանկացածին դուրս գալ բարից, եթե վերջինս խանգարում է իրեն: Օրինակ եթե բարձր են խոսում, կամ անպարկեշտ են պահում իրենց, հայտնում է Euromag-ը: