Ադրբեջանի ԶՈՒ շարքերում հերթական միջադեպն է գրանցվել։ Ըստ լրատվամիջոցների՝ ժ. 8.30-ի սահմաններում N զորամասում զոհվել է Էլման Իմանովը։
Զինծառայողի մահվան պատճառը տաբելային զենքից արձակված կրակոցն է եղել։ Սակայն դրդապատճառներն այնքան էլ հստակ չեն։ Ըստ Trend-ի՝ զինվորը, գտնվելով դիրքերում, պատահաբար կրակել է ծառայղական զենքով եւ զոհվել ստացված վնասվածքից։
ԱՊԱ-ի վարկածով`զինծառայողն ինքնասպան է եղել: Ամենայն հավանականությամբ, խոսքն ինքնասպանության դրդելու մասին է:
Հիշեցնենք, վերջերս Բավքում բողոքի ցույց էր կայացել ընդդեմ բանակում զինվորների մահվան դեպքերի: Ցույցն ավարտվել էր ցուցարարների եւ ոստիկանության բախումով:




























