58-ամյա  Ջոնիկ եւ 74-ամյա Վոլոդյա Ավայանները մեղադրվում են «Մայամի» հյուրանոցային համալիրը՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով մարմնավաճառներին տրամադրելու մեջ:

Հարուցված քրեական գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա  Ջոնիկ Ավայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորեղբոր Վոլոդյա Ավայանի հետ նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի մարմնավաճառների օգտագործելով, Վ.Ավայանի կողմից փաստացի ղեկավարվող «Մայամի» հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ ու պարագաներ:

Ջ.Ավայանը իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան կայանել է Երեւան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրի բակում եւ մարմնավաճառներին` յուրաքանչյուրից 5 հազար ՀՀ դրամ վարձատրության դիմաց, թույլատրել է նստել ավտոմեքենայի մեջ, որտեղ վերջիններս իրենց մոտեցած հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Մայամի» հյուրանոցային համալիրում պարբերաբար զբաղվել են պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ.Ավայանի համար:

74-ամյա Վոլոդյա Ավայանին էլ  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբորորդու` Ջոնիկ Ավայանի հետ նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից փաստացի ղեկավարվող «Մայամի»  հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ ու պարագաներ:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 262  հոդվածի 2-րդ մասի  1,5 մասով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: