Ապրիլի 6-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Արաբկիրի ծառայողները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել 51-ամյա Հրաչյա Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:




























